Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ի գիշերը տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50-րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այդ մասին, The New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որը վարում էր այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության հարցը։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդները նաև Պուտինին խնդրել են անկախության ճանաչումից հետո հանրապետություների հետ կնքել բարեկամության և գործընկերության պայմանագրեր։
Ռուսական զինված ուժերը «ոչնչացրել են դիվերսիոն խմբի կազմից ՌԴ սահմանը հատած հինգ անձանց, որոնք ներթափանցել էին Ուկրաինայի տարածքից»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։